black whatsapp
black facebook
black instagram
black linkedin

Գաղտնիության Քաղաքականություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ

«ԱՅ ՍԻ ԷՍ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև՝ «Ընկերություն», «մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորվում է պաշտպանել https://www.icsconsulting.am/ կայքի («Կայքէջ») այցելուների, մեր ներկա և ապագա հաճախորդների կոնտակտների, Ընկերությանը ապրանքների մատակարարների և ծառայություններ մատուցողների կոնտակտների, աշխատանքի ընդունման թեկնածուների կամ Ընկերության հետ համագործակցության համար դիմած անձանց անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև ցանկացած այլ անձանց (միասնաբար «դուք») անձնական տվյալների գաղտնիությունը, որոնց անձնական տվյալներն Ընկերությունը ստանում է (նկարագրված է ստորև):

Սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ «Անձնական տվյալներ» նշանակում է տեղեկատվություն, որը (կա՛մ առանձին, կա՛մ Ընկերության կողմից պահվող այլ տեղեկատվության հետ համակցված) հնարավորություն է տալիս նույնականացնել ձեզ որպես անհատ կամ ճանաչել ձեզ ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Ինչ վերաբերում է ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգի ռեզիդենտներին, այս Գաղտնիության Քաղաքականության մեջ հղումները «Անձնական տվյալներ» հասկացությանը նշանակում են տեղեկատվություն, որը նույնականացնում է, վերաբերում է, նկարագրում է, ունակ է կամ ողջամտորեն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված լինել որոշակի սպառողի կամ տնային տնտեսության հետ՝ Կալիֆորնիայի Սպառողների Գաղտնիության Ակտով սահմանված որոշակի բացառություններով:

Եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, Ընկերությունը՝ որպես ձեր մասին մշակվող ցանկացած Անձնական տվյալների հետ կապված տվյալների վերահսկիչ, պատասխանատու է ապահովելու, որ մեր կողմից օգտագործվող համակարգերը և գործընթացները համապատասխանեն տվյալների պաշտպանության օրենքներին, այնքանով, որքանով դրանք կիրառելի են մեր նկատմամբ, ներառյալ, սակայն առանց սահմանափակման Եվրոպական միության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և Կալիֆորնիայի Սպառողների Գաղտնիության Ակտը (2018թ.)։

Այս Գաղտնիության Քաղաքականությունը սահմանում է ձեր մասին Ընկերության կողմից հավաքագրվող Անձնական տվյալների օգտագործման սկզբունքները, ինչպես է Ընկերությունը հավաքում, օգտագործում և այլ կերպ մշակում ձեր Անձնական տվյալները, ինչպես նաև այն իրավունքները, որոնք դուք ունեք՝ կապված մեր կողմից այդ տեղեկատվության մշակման հետ։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ

Մենք հավաքում ենք Անձնական տվյալներ մի շարք աղբյուրներից.
(i) անմիջապես ձեզանից (օրինակ՝ երբ դուք կապ եք հաստատում մեզ հետ);
(ii) ձեզ հետ մեր հարաբերությունների ընթացքում (օրինակ՝ երբ մենք ձեզ հաշվապահական, հարկային, ֆինանսական կամ խորհրդատվական ծառայություն ենք տրամադրում, կամ երբ մեզ հետ նամակագրության մեջ եք);
(iii) երբ դուք դարձնում եք ձեր Անձնական տվյալները հրապարակային (օրինակ՝ եթե հրապարակային գրառում եք կատարում սոցիալական ցանցերում);
(iv) երբ այցելում եք մեր Կայքէջ;
(v) երբ մենք ստանում ենք ձեր մասին Անձնական տվյալներ երրորդ անձանցից (օրինակ՝ դատարաններից, իրավապահ մարմիններից):

Թեև ձեզանից չի պահանջվում որևէ Անձնական տվյալ տրամադրել մեր Կայքէջ այցելելիս, դուք կարող եք դա անել՝ լրացնելով գնառաջարկի հայտ, աշխատանքի դիմումի ձևեր և այլն: Նման դեպքերում մենք կարող ենք գրանցել, օրինակ, ձեր անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և ցանկացած այլ տեղեկատվություն, որը դուք կամավոր կտրամադրեք մեզ։

Բացի այդ, ձեզ հետ գործարար հարաբերության ընթացքում, այդ թվում՝ Կայքէջի օգտագործման միջոցով, մեզ հետ կապ հաստատելիս, մեզանից տեղեկատվություն հայցելիս, ձեզ ծառայություններ մատուցելիս կամ ձեզանից ծառայություններ ստանալիս, մենք կարող ենք հավաքել Անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները.

  • Նույնականացման տվյալներ - անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի տվյալներ, բանկային տվյալներ։
  • Կոնտակտային տվյալներ - ձեր հեռախոսահամար(ներ)ը, էլ. հասցեն, բնակության կամ գրանցման հասցեն։
  • Աշխատանքի թեկնածուի տվյալներ - նույնականացման և կոնտակտային տվյալներ, ինքնակենսագրական և ձեր կողմից մեր Կայքէջում կամ առցանց հավաքագրման պորտալներում (օրինակ՝ staff.am) տրամադրված այլ տվյալներ։
  • Գործարքի տվյալներ - Անձնական տվյալներ, որոնք ներառված են ձեր կողմից տրամադրված փաստաթղթերում, նամակագրությունում կամ այլ նյութերում, կամ վերաբերում են մեր հաճախորդների կողմից իրականացվող գործարքներին։
  • Համապատասխանության տվյալներ - պետական նույնականացուցիչներ, անձնագրեր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, ծննդյան տարեթվեր, իրական սեփականության վերաբերյալ տեղեկատվություն և պատշաճ ուսումնասիրության տվյալներ։
  • Cookie-ներ և սարքի տվյալներ - մեր Կայքէջ այցելության մասին տեղեկություններ, IP հասցե, սարքի նույնականացուցիչ, դիտարկիչի տեսակը և տարբերակը, օպերացիոն համակարգը և ցանցը, գտնվելու վայրը և ժամային գոտու կարգավորումները։

Մենք կարող ենք լրացնել ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվությունն այն տեղեկություններով, որոնք ստանում ենք կամ ձեռք բերում այլ աղբյուրներից, օրինակ՝ մեր անձնակազմից, հաճախորդներից, երրորդ անձանցից, որոնց հետ մենք հաղորդակցվում ենք, ինչպես նաև հանրությանը հասանելի աղբյուրներից (օրինակ՝ ընտրական հարցում, Datalex տվյալների բազա)։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Մենք կօգտագործենք ձեր Անձնական տվյալները միայն այն դեպքերում և չափով, որոնք թույլատրվում են գործող օրենսդրությամբ։ Ձեր Անձնական տվյալներն օգտագործելու նպատակներն ու դրանց մշակման իրավական հիմքերը հետևյալն են․

Հաշվապահական, հարկային և այլ հարակից խորհրդատվական ծառայությունների տրամադրում և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում
Մենք օգտագործում ենք նույնականացման տվյալներ, կոնտակտային տվյալներ և այլ տվյալներ, որոնք կամավոր ներկայացնում եք մեզ Կայքէջում կամ համագործակցության շրջանակում՝ անկախ եղանակից կամ ձևից։

Համապատասխան մարքեթինգի տրամադրում
Օգտագործում ենք նույնականացման և կոնտակտային տվյալներ՝ ձեզ միջոցառումների, ծառայությունների կամ բովանդակության մասին տեղեկատվություն տրամադրելու համար, որը կարող է հետաքրքրել ձեզ։ Այս մշակումն իրականացվում է Ընկերության օրինական շահերի հիմքով՝ ձեզ հարմարեցված և նպատակային հաղորդակցություն ապահովելու համար։

Իրավական պարտավորությունների կատարում և համապատասխանության ապահովում
Ընկերության վրա տարածվող իրավական պահանջներին համապատասխանելու նպատակով (օրինակ՝ հարկային հաշվետվություններ, հաճախորդի նույնականացում, կանխարգելիչ միջոցառումներ ֆինանսական հանցագործությունների դեմ), մենք օգտագործում ենք նույնականացման, գործարքների, համապատասխանության և սարքի տվյալներ։

Բացի այդ, աշխատանքի դիմողների և համապատասխանության տվյալները կարող են օգտագործվել՝ Ընկերության նկատմամբ կիրառելի իրավական, կարգավորող և կազմակերպչական պահանջներին համապատասխանելու համար։

Աշխատանքային կամ ծառայությունների պայմանագրերի կնքում
Օգտագործում ենք թեկնածուների և համապատասխանության տվյալներ՝ աշխատանքի ընդունման կամ համագործակցության մեկնարկային գործընթացների կառավարման նպատակով։

Կայքէջի բարելավում
Օգտագործում ենք cookie-ներ և սարքի տվյալներ՝ մեր կայքի ֆունկցիոնալությունը, օգտագործման հարմարավետությունը և առցանց ծառայությունները շարունակաբար բարելավելու նպատակով։ Այս մշակումն հիմնված է մեր օրինական շահի վրա։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ

Մենք կարող ենք բացահայտել ձեր Անձնական տվյալները՝ գործող օրենսդրությանը և մասնագիտական գաղտնիության պահանջներին համապատասխան։ Տվյալները կարող են բացահայտվել՝

  • Իրավական և կարգավորող մարմիններին՝ ըստ պահանջի կամ օրենքի/կանոնակարգի ենթադրյալ կամ փաստացի խախտումների մասին տեղեկացնելու նպատակով։
  • հաշվապահներին, աուդիտորներին, իրավաբաններին և Ընկերության այլ արտաքին մասնագիտական խորհրդատուներին՝ գաղտնիության պարտադիր պայմանագրային պարտավորությունների սահմանմամբ:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Որոշակի հանգամանքներում և կիրառելի օրենքներին համապատասխան՝ դուք իրավունք ունեք․

  • Հասանելիություն – ելնելով որոշակի բացառություններից, դուք իրավունք ունեք պահանջելու ձեր մասին մեր կողմից մշակվող Անձնական տվյալների պատճենը, որը կտրամադրվի էլեկտրոնային եղանակով։ Ընկերությունն իր հայեցողությամբ կարող է պահանջել ինքնության հաստատում նախքան տվյալների տրամադրումը։ Եթե պահանջվում է մի քանի օրինակ, կարող ենք գանձել ողջամիտ վարչական վճար։
  • Ուղղում – դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի ուղղենք ցանկացած թերի կամ ոչ ճշգրիտ Անձնական տվյալ, որը մշակում ենք ձեր մասին։
  • Ջնջում – դուք կարող եք պահանջել, որպեսզի ջնջենք ձեր տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց պահպանումը պարտադիր է՝ իրավական պարտավորություն կատարելու կամ իրավական պահանջ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու նպատակով։
  • Սահմանափակում – դուք կարող եք պահանջել, որ մենք սահմանափակենք ձեր տվյալների մշակումը, եթե՝
    – կարծում եք, որ տվյալները ճշգրիտ չեն,
    – տվյալների մշակումը անօրինական է, կամ
    – այլևս անհրաժեշտություն չկա մշակելու տվյալները, բայց դրանք չենք կարող ջնջել իրավական կամ այլ պատճառներով։
  • Փոխանցելիություն – դուք իրավունք ունեք պահանջելու, որ փոխանցենք ձեր կողմից տրամադրված տվյալները մեկ այլ տվյալների մշակողի, եթե
    – տվյալները տրամադրվել են ձեր կողմից, և
    – դրանք մշակվում են ձեր համաձայնության կամ պայմանագրի հիման վրա։
  • Առարկություն – եթե տվյալների մշակման հիմքը մեր օրինական շահն է, դուք կարող եք առարկել մշակման դեմ՝ հիմնվելով ձեր կոնկրետ իրավիճակի վրա։ Մենք կընդունենք առարկությունը, եթե չունենանք գերակա օրինական հիմք տվյալների մշակումը շարունակելու համար։
  • Համաձայնության հետկանչ – եթե մեր կողմից ձեր տվյալների մշակումը հիմնված է ձեր համաձայնության վրա, դուք կարող եք ցանկացած պահի անվճար հետ վերցնել ձեր համաձայնությունը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ իրավունքներից մի քանիսը կարող են սահմանափակվել, եթե մենք ունենք գերակա շահ կամ պարտավորություն շարունակելու տվյալների մշակումը, կամ եթե տվյալները չեն կարող բացահայտվել իրավական կամ մասնագիտական գաղտնիության պահանջների պատճառով։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեր հսկողության տակ գտնվող Անձնական տվյալները պաշտպանելու նպատակով մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերն իրականացնելու տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ: Նման միջոցները ներառում են, օրինակ, Անձնական տվյալներին հասանելիության սահմանափակում միայն մեր անձնակազմին և լիազորված ծառայություններ մատուցողներին՝ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակների համար իմանալու անհրաժեշտության հիման վրա, ինչպես նաև այլ վարչական, տեխնիկական և ֆիզիկական երաշխիքներ։

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հասկանում ենք երեխաների գաղտնիության պաշտպանության կարևորությունը ինտերակտիվ առցանց աշխարհում: Այս կայքը նախատեսված չէ կամ դիտավորյալ ուղղված չէ 13 տարեկան և ավելի փոքր երեխաների համար: 13 տարեկանից ցածր որևէ մեկի մասին դիտավորյալ տեղեկատվություն հավաքելը կամ պահպանելը մեր քաղաքականության մաս չի կազմում։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Մենք կպահենք ձեր անձնական տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար այդ տեղեկատվությունը հավաքվել է, ինչպես սահմանված է սույն Գաղտնիության քաղաքականությունում, կամ ավելի երկար, եթե դա պահանջվում է ցանկացած կիրառելի իրավական, կարգավորող, հաշվապահական կամ հաշվետվության պահանջներով:

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՅՔԷՋԵՐ

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքէջեր, որոնք վերահսկվում են երրորդ անձանց կողմից: Մենք նաև օգտագործում ենք սոցիալական ցանցերի կայքէջեր, ինչպիսիք են LinkedIn-ը և Facebook-ը, ինչպես նաև երրորդ անձանց հարթակներ՝ միջոցառումներ, դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար: Դուք պետք է վերանայեք այս արտաքին կայքէջերի գաղտնիության քաղաքականություններ: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այդ կայքէջերում ձեր տրամադրած տեղեկատվության կամ ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման համար:

ՔՈՒՔԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Մենք օգտագործում և ներգրավում ենք որոշակի պրովայդերների՝ օգտագործելու քուքիներ, վեբ բեկոններ և հետագծման նմանատիպ այլ տեխնոլոգիաներ (միասնաբար՝ «Քուքիներ») մեր Կայքէջում։

Քուքիները փոքր քանակությամբ տվյալներ են, որոնք պահվում են ձեր դիտարկիչում, սարքում կամ այն էջում, որը դիտում եք։ Որոշ Քուքիներ ջնջվում են, երբ փակում եք ձեր դիտարկիչը, մինչդեռ մյուս Քուքիները պահպանվում են նույնիսկ դիտարկիչը փակելուց հետո, որպեսզի կայք վերադառնալուց հետո ձեզ ճանաչեն։ Լրացուցիչ տեղեկություններ Քուքիների և դրանց աշխատանքի մասին կարող եք գտնել հետևյալ հասցեով՝ www.allaboutcookies.org։

Մեր Կայքի Քուքիները սովորաբար բաժանվում են հետևյալ կատեգորիաների․

  • Անհրաժեշտ քուքիներ – օգնում են Կայքէջն օգտագործելի դարձնել՝ միացնելով հիմնական գործառույթները, ինչպիսիք են էջերի նավարկությունը և վեբ կայքի անվտանգ տարածքներ մուտքը։ Կայքէջը չի կարող պատշաճ կերպով գործել առանց այս քուքիների։
  • Վերլուծական/կատարողական քուքիներ – թույլ են տալիս ճանաչել և հաշվել մեր Կայքէջի այցելուների թիվը և հասկանալ, թե ինչպես են այդ այցելուները նավարկում կայքում։ Այս քուքիները սեսիոն քուքիներ են, որոնք ջնջվում են, երբ փակում եք ձեր դիտարկիչը։ Մենք օգտագործում ենք Google Analytics, և ստորև կարող եք տեսնել՝ ինչպես վերահսկել Google Analytics-ի կողմից քուքիների օգտագործումը։
  • Մարքեթինգային քուքիներ – օգտագործվում են կայքէջերում այցելուներին հետևելու համար։ Նպատակն է ցուցադրել գովազդներ, որոնք համապատասխան ու գրավիչ են առանձին օգտատերերի համար և, հետևաբար, ավելի արժեքավոր են հրատարակիչների և երրորդ անձ գովազդատուների համար։

Ի՞նչ տարբերակներ ունեք, եթե չեք ցանկանում քուքիներ ձեր համակարգչում

Դուք կարող եք վերանայել ձեր ինտերնետային դիտարկիչի կարգավորումները, սովորաբար «Help» կամ «Internet Options» բաժիններում՝ որոշ քուքիների համար ձեր ունեցած ընտրություններն իրականացնելու համար։ Եթե դուք անջատեք կամ ջնջեք որոշ քուքիներ ձեր ինտերնետային դիտարկիչի կարգավորումներում, հնարավոր է, որ չկարողանաք մուտք գործել կամ օգտագործել այս կայքէջի կարևոր գործառույթներ կամ հնարավորություններ, և ձեզանից կարող է պահանջվել նորից լրացնել ձեր մուտքի տվյալները։

Google Analytics-ի համար քուքիների օգտագործման մասին ավելին իմանալու և նման քուքիների հետ կապված ընտրություն կատարելու համար այցելեք Google Analytics-ից հրաժարվելու դիտարկիչի հավելումը։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Եթե ունեք որևէ մեկնաբանություն, հարց կամ մտահոգություն տվյալների գաղտնիության, այդ թվում՝ մեր կողմից կամ մեր անունից իրականացվող Անձնական տվյալների մշակման վերաբերյալ, խնդրում ենք գրել մեզ info@icsconsulting.am էլ. հասցեին կամ հայտ լրացնել մեր կայքի «Կապ Մեզ Հետ» էջում։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հուսով ենք, որ այս Գաղտնիության Քաղաքականությունը կարող է լուծել ցանկացած հարցում կամ մտահոգություն, որը դուք բարձրացնում եք մեր կողմից ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ։ Եթե կարծում եք, որ մենք չենք բավարարել ձեր հարցումը կամ մտահոգությունը, կարող եք կապվել մեզ հետ՝ գրելով info@icsconsulting.am էլ. հասցեին կամ հայտ լրացնելով մեր կայքի «Կապ Մեզ Հետ» էջում։

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը, եթե մեր ծառայությունները և գաղտնիության գործելակերպը փոխվում են, կամ եթե դա պահանջվում է կիրառելի իրավական կամ կարգավորող պահանջներով։ Հնարավորության դեպքում մենք ձեզ էլեկտրոնային փոստի հասցեով կտեղեկացնենք ցանկացած նշանակալի փոփոխության մասին։ Այնուամենայնիվ, վերջին թարմացման ամսաթիվը տեղադրված է ստորև, և մենք ձեզ խրախուսում ենք պարբերաբար վերանայել այս Գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի տեղեկացված լինեք, թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր Անձնական տվյալները։

Վերջին թարմացումը՝ 2025 թվականի հունիսի 12